LIVE Մուլտերգեր · Երաժշտական թիմբիլդինգ

Կենդանի երաժշտություն ձեր տոնին

Գալիս ենք ծննդյան տոների, մանկապարտեզների և ընկերությունների միջոցառումների՝ երաժիշտներով, գործիքներով և սիրված մուլտֆիլմերով։ Երեխաներն ու մեծերը ոչ թե պարզապես լսում են, այլ դառնում են կատարման մասնակից։

Ծննդյան տոներ

Մանկապարտեզներ

Ընկերություններ

Ամանոր

Ում համար

Գալիս ենք այնտեղ, որտեղ տոնն է

01

Ծննդյան տոն

Ձեր երեխան դառնում է իր սիրելի մուլտֆիլմի հերոսը, իսկ տորթի մոմերը փչում ենք կենդանի «Ծնունդդ շնորհավոր»-ի ուղեկցությամբ։

02

Մանկապարտեզ և մանկական կենտրոն

Ինտերակտիվ երաժշտական ծրագիր, որտեղ ամեն երեխա նվագում ու երգում է։ Ծնողները դեռ երկար են խոսում դրա մասին։

03

Ընկերություններ

Երաժշտական թիմբիլդինգ՝ ռիթմ, բազմաձայն երգ և Բում նվագախումբ։ Երաժշտական գիտելիքներ պետք չեն։

04

Ամանոր և Սուրբ Ծնունդ

Բոլոր փաթեթներն ունեն ամանորյա տարբերակ՝ ամանորյա մուլտֆիլմերով և երգերով։

LIVE Մուլտերգեր · 3-12 տարեկաններ

Երբ մուլտֆիլմը դառնում է իրականություն

Երաժշտական ինտերակտիվ ծրագիր, որտեղ երեխաները դառնում են իրենց սիրելի մուլտֆիլմերի կենդանի մասնակիցը՝ միասին երգելով, նվագելով և բացահայտելով գործիքների կախարդական աշխարհը։

01

Կենդանի կատարում

Երաժիշտները կենդանի նվագում են մուլտֆիլմերի սիրված էպիզոդները։

02

Գուշակիր գործիքը

Երեխաները փորձում են գուշակել, թե որ գործիքն է հնչում։

03

Փոքրիկ նվագախումբ

Բաժանում ենք փոքրիկ գործիքներ, երեխաները դառնում են նվագախումբ, իսկ հաղորդավարը՝ դիրիժոր։

04

Երգենք և նվագենք միասին

Երեխաները միանում են երաժիշտներին՝ երգելով և նվագելով։

Փաթեթ N 1

99,000 ԴՐ

Մինչև 20 երեխա

Փաթեթ N 3

199,000 ԴՐ

Մինչև 50 երեխա

Մեծ խմբերի դեպքում՝ հատուկ զեղչեր։

Ծննդյան տոնական փաթեթ

Երեխան՝ գլխավոր հերոս

Երբ մուլտֆիլմը դառնում է իրականություն, իսկ ծննդյան տոնը՝ հիշողություն, որը երեխաները երկար են հիշում, իսկ ծնողները՝ սիրով վերհիշում։

• Հատուկ էպիզոդ՝ «Մաշան ու Արջը» ծննդյան տարեդարձի դրվագով
• Երաժշտական խաղեր և շարժուն ակտիվություն
• Տորթի մոմերի փչում՝ կենդանի «Ծնունդդ շնորհավոր»-ի ուղեկցությամբ

Փաթեթը հարմարեցնում ենք ըստ տարիքի, հյուրերի քանակի և վայրի։

Ամանորյա տարբերակ

Ամանորը՝ կենդանի երաժշտությամբ

Նույն փաթեթները՝ ամանորյա մուլտֆիլմերով և երգերով։ Մանկապարտեզների, մանկական կենտրոնների, ընտանեկան տոների և ընկերությունների ամանորյա միջոցառումների համար։ Դեկտեմբերյան օրերը արագ են զբաղվում, ամրագրեք ձեր օրը հիմա։

Ամանորյա LIVE Մուլտերգեր

Ամանորյա թիմբիլդինգ

Մանկապարտեզների տոնական առավոտներ

Երաժշտական թիմբիլդինգ · ընկերությունների համար

Ամբողջ թիմը՝ մեկ ռիթմով

Ծրագիրը ամրապնդում է թիմային աշխատանքը, ստեղծարար մտածողությունն ու հաղորդակցումը երաժշտության լեզվով։ Երաժշտական նախնական գիտելիքներ պետք չեն. ցանկացած թիմ կարող է հասնել ներդաշնակ արդյունքի։ Երգերի ընտրությունը քննարկում ենք նախապես։

1

Մարմինը որպես գործիք

Ձեռքերով, ոտքերով և մարմնով միասին ստեղծում ենք ռիթմ։

2

Բազմաձայն երգեր

Ամեն խումբ երգում է մեղեդու մի մասը, և միասին ստացվում է ամբողջական ստեղծագործություն։

3

Բում նվագախումբ

Նվագում ենք Բում գործիքներով, փորձում տարբեր ռիթմեր և հարմոնիաներ։

Փաթեթ N 1

139,000 ԴՐ

Մինչև 20 մասնակից

Փաթեթ N 3

279,000 ԴՐ

Մինչև 50 մասնակից

Մեծ խմբերի դեպքում՝ հատուկ զեղչեր։

Ինչպես պատվիրել

Երեք քայլ

Գրեք մեզ նախապես, հատկապես դեկտեմբերյան և հանգստյան օրերի համար։

1

Գրեք մեզ

WhatsApp-ով կամ կապի ձևով նշեք ամսաթիվը, վայրը և երեխաների կամ մասնակիցների մոտավոր քանակը։

2

Ընտրեք փաթեթը

Միասին կընտրենք ձեզ հարմար փաթեթն ու ծրագիրը, ներառյալ ամանորյա կամ ծննդյան տարբերակը։

3

Մենք գալիս ենք ձեզ մոտ

Երաժիշտներն ու գործիքները գալիս են ձեր նշած վայր, իսկ դուք պարզապես վայելում եք տոնը։

Ամրագրեք ձեր օրը

Գրեք մեզ WhatsApp-ով կամ info@tonica.am հասցեով, և մենք կպատասխանենք ազատ օրերով ու մանրամասներով։

Scroll to Top