03 / Երաժշտական երկխոսություն

Երաժշտական երկխոսություն

Ծրագիր, որտեղ երեխաները, դեռահասներն ու երիտասարդները միավորվում են երաժշտության շուրջ։ Երկու նախագիծ, մեկ թիմ։

Ծրագրի մասին

5000 երեխա, 100 գյուղ, 1 նպատակ

5000

երեխա Հայաստանի մարզերում՝ մեր նպատակը

100+

միջոցառում գյուղերում, դպրոցներում և մշակութային կենտրոններում

2021

թվականից՝ Հայաստանում և Արցախում

Նախագիծ 1 · 3-10 տարեկաններ

LIVE Մուլտերգեր

Հնչյունավորում ենք հայտնի մուլտֆիլմերի սիրված էպիզոդները կենդանի երաժշտությամբ, իսկ երեխաները դառնում են կատարման մասնակիցներ։

01

Կենդանի կատարում

Երաժիշտները կենդանի նվագում են մուլտֆիլմերի սիրված էպիզոդները։

02

Գուշակիր գործիքը

Երեխաները փորձում են գուշակել, թե որ գործիքն է հնչում։

03

Փոքրիկ նվագախումբ

Բաժանում ենք փոքրիկ գործիքներ, և երեխաները դառնում են նվագախումբ։

04

Երգենք և նվագենք միասին

Երեխաները միանում են երաժիշտներին՝ երգելով և նվագելով։

Նախագիծ 2 · 10-16 տարեկաններ և ընկերություններ

Երաժշտական թիմբիլդինգ

Ռիթմն ու երգը միավորում են խումբը։ Անցկացնում ենք դեռահասների համար, ինչպես նաև ընկերությունների ու կազմակերպությունների թիմերի համար. օրինակ՝ UNICEF Armenia-ի 40-ից ավել աշխատակիցների համար Աղվերանում։

01

Մարմինը որպես գործիք

Ձեռքերով, ոտքերով և մարմնով միասին ստեղծում ենք ռիթմ։

02

Բազմաձայն երգեր

Ամեն խումբ երգում է մեղեդու մի մասը, և միասին ստացվում է ամբողջական ստեղծագործություն։

03

Բում նվագախումբ

Նվագում ենք Բում գործիքներով, փորձում տարբեր ռիթմեր և հարմոնիաներ։

Աջակցել ծրագրին

Երաժշտություն ամեն գյուղի երեխայի համար

Կարող եք աջակցել մեկ անգամ կամ դառնալ ամսական աջակից։ Յուրաքանչյուր հավաքված 500 դոլարից հետո այցելում ենք ևս մեկ գյուղ։

Շնորհակալություն մեր աջակիցներին, այդ թվում Թունյան ընտանիքի հիմնադրամին՝ ի դեմս Լոռա Թունյանի, և Անի Բաբյանին։

$500

Մեկ գյուղ, մինչև 50 երեխա

$50,000

100 գյուղ, ավելի քան 5000 երեխա

Scroll to Top