IX միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն
World Harmony
Միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն երիտասարդ երաժիշտների, վոկալիստների, անսամբլների և երգչախմբերի համար։ Գրանցումը բաց է մինչև 11 դեկտեմբեր 2026։
19–22 դեկտեմբեր 2026
Երևան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Մրցույթ-փառատոնի մասին
Երբ, որտեղ և ինչպես
Ամսաթիվ
19–22 դեկտեմբեր 2026
Գրանցման վերջնաժամկետ՝ 11 դեկտեմբեր 2026։
Վայր
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Երևան, Հայաստան
Ձևաչափ
Մրցույթ և փառատոն
Մրցութային անվանակարգերը բաժանված են ըստ դասարանի կամ տարիքի։ Փառատոնային ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման։
Կազմակերպիչներ
«Harmony» միություն և «Տոնիկա» Մշակութային ՀԿ
Georgian Folk and Classical Music Union «Harmony» · «Տոնիկա» Մշակութային ՀԿ
Ծրագիր
Մրցութային և փառատոնային ծրագիր
Մանրամասն ծրագիրը՝ ըստ անվանակարգերի և գործիքների, ներբեռնեք ձեզ հարմար լեզվով՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։
Ինչպես գրանցվել
Երեք քայլ
Վճարեք մասնակցության վճարը, ճիշտ նշեք փոխանցման նպատակը և լրացրեք օնլայն հայտը՝ կցելով վճարման կտրոնը։
1
Կատարեք վճարումը
Փոխանցեք մասնակցության վճարը բանկային հաշվին։
2
Նշեք փոխանցման նպատակը
Անուն Ազգանուն / գործիք կամ վոկալ / մրցույթ կամ փառատոն / խումբ։ Խումբը՝ տարիք, դասարան կամ ուսման աստիճան՝ ըստ ծրագրի։ Փառատոնային ելույթի դեպքում խումբը չի նշվում։
Օրինակներ՝
Անի Պետրոսյան / վոկալ / մրցույթ / 13-17 տ.
Արամ Սարգսյան / դաշնամուր / մրցույթ / 5-7 դաս.
Անի Պետրոսյան / վոկալ / փառատոն
Խմբի դեպքում անվան դաշտում նշեք միայն անդամների անունները։
3
Լրացրեք օնլայն հայտը
Լրացրեք Google Form-ի հայտը և կցեք վճարման կտրոնը մինչև 11 դեկտեմբեր 2026։
Գրանցվեք մինչև 11 դեկտեմբեր
Հանդիպենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ 19–22 դեկտեմբերին։ Հարցերի դեպքում գրեք մեզ WhatsApp-ով կամ info@tonica.am հասցեով։
